Հարավային Կորեան առաջին անգամ մասնակցում է կիբերպաշտպանության միջազգային զորավարժություններին, որոնք կազմակերպվում են ՆԱՏՕ-ի կողմից՝ այդ ոլորտում դաշինքի հետ համագործակցության ամրապնդման նպատակով․ երկուշաբթի օրը հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Էստոնիայում տեղի կունենան ՆԱՏՕ-ի CyberCoalition–2023 ամենամյա զորավարժությունները: Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի 35 անդամ և գործընկեր, ինչպես նաև Եվրամիությունը: