Միջազգային

Թուրքական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կայցելի դեկտեմերի սկզբին

Թուրքական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կայցելի դեկտեմերի սկզբին

ՌԻԱ–ն, հղում անելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ թուրքական պատվիրակությունը գազային հանգուցի ճանապարհային քարտեզը քննարկելու համար Սանկտ Պետերբուրգ կայցելի դեկտեմբերի առաջին կեսին։ 

Հաղորդվում է, որ Անկարան և Մոսկվան սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերել այս հարցում։ 

Ավելի վաղ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, թե թուրքական պատվիրակությունը պլանավորում է ժամանել Սանկտ Պետերբուրգ, որպեսզի ծանոթանա գազային հանգույցի նախագծի «ճանապարհային քարտեզին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական