Միջազգային

Բաքուն, Անկարան և Թբիլիսին քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Բաքուն, Անկարան և Թբիլիսին քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Յաշար Գյուլերը և Ջուանշեր Բուրչուլաձեն երկուշաբթի օրը Բաքվում եռակողմ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Բաքվի, Անկարայի և Թբիլիսիի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն։

«Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում նշվել է տարածաշրջանի անվտանգությանը վտանգ ներկայացնող գործոնների դեմ պայքարում ջանքերի համադրման կարևորությունը, հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ հավելելով, որ գերատեսչությունների ղեկավարները հատկապես ընդգծել են եռակողմ վարժանքների ընդլայնման կարևորությունը։

«Մենք վստահություն հայտնեցինք, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ընդլայնումը կնպաստի ոչ միայն մեր երկրների, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը»,- նշել են նախարարությունից։

Եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական