Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատված և հայտարարել, որ Իսրայելը հատուկ օպերացիան կտանի «մինչև հաղթական ավարտ»: Այս մասին հայտնում են կառավարության ղեկավարի գրասենյակից։
«Մենք շարունակելու ենք մինչև վերջ, մինչև հաղթանակ, մեզ ոչինչ չի կանգնեցնի, մենք համոզված ենք, որ ունենք ուժ, ուժ, կամք և վճռականություն՝ հասնելու մեր նպատակներին և դա կանենք»,- ասել է Նեթանյահուն։