Հռոմի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել ընդդեմ կանանց նկատմամբ բռնության:
Հանրությանը հուզել է նախկին ընկերոջ կողմից 22-ամյա ուսանողուհու սպանությունը:
Նրա մարմինը գտել են նոյեմբերի 18-ին՝ ծածկված սև պոլիէթիլենային տոպրակներով՝ Ալպերի նախալեռներում գտնվող լճում։ Հաջորդ օրը աղջկա նախկին ընկերը ձերբակալվել է Գերմանիայում։ Աղջկա սպանությունը վրդովմունքի և զայրույթի աննախադեպ ալիք է առաջացրել Իտալիայում, որտեղ, ըստ բազմաթիվ կանանց, խորապես արմատավորված են նահապետական հայացքները:
Իտալիայում յուրաքանչյուր 3 օրում առնվազն մեկ կին է սպանվում: