Միջազգային

Իսրայելական բանակը վերացրել է ՀԱՄԱՍ-ի նավատորմի հրամանատարին

Իսրայելական բանակը վերացրել է ՀԱՄԱՍ-ի նավատորմի հրամանատարին

Իսրայելի բանակը Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում ոչնչացրել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ռազմածովային ուժերի հրամանատար Ամար Աբու Ջալալային․ հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Telegram ալիքում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Նրան ավիահարված է հասցվել, որի հետ սպանվել է նաև ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի ևս մեկ սպա, որի ինքնությունը գերատեսչությունը չի նշել։ Իսրայելական տեղեկությունների համաձայն՝ Ամար Աբու Ջալալը եղել է ռազմածովային ուժերի հարձակումների կազմակերպիչներից մեկը, որոնք խափանվել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։

Ուժի մեջ է մտել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական