Միջազգային

Չինաստանը առանց վիզայի ռեժիմ է սահմանել Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մալայզիայի համար

Չինաստանը առանց վիզայի ռեժիմ է սահմանել Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մալայզիայի համար

Դեկտեմբերի 1-ից Չինաստանի իշխանությունները առանց վիզայի ռեժիմ են սահմանում Եվրամիության հինգ անդամ երկրների (Իսպանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա և Գերմանիա) և Մալայզիայի քաղաքացիների համար։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը։

Ինչպես նա պարզաբանել է հերթական ճեպազրույցում, այս երկրների համար առանց վիզայի ճանապարհորդությունը փորձնական հիմունքներով կգործի մինչև 2024թ․ նոյեմբերի 30-ը․ «Չինաստանը որոշել է ընդլայնել միակողմանի առանց վիզայի ռեժիմի շրջանակը՝ հեշտացնելով մարդկանց տեղաշարժը ՉԺՀ-ի և արտաքին աշխարհի միջև, ի շահ ինտենսիվ զարգացման և բաց լինելու կարևորության», - բացատրել է Մաո Նինը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական