Միջազգային

Իսրայելը պատրաստ է ընդունել գերիների առաջին խմբին

Իսրայելը պատրաստ է ընդունել գերիների առաջին խմբին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ավարտել է 13 պատանդից բաղկացած առաջին խմբի ընդունման նախապատրաստական աշխատանքները, որոնք պետք է ազատ արձակվեն ժամը 16:00-ին: Գազայից ազատ արձակվելուց հետո պատանդները Իսրայելի ՊԲ կողմից կբերվեն Իսրայելի հարավում գտնվող Հացերիմ ավիաբազա՝ նախնական ընդունման համար, որտեղ նրանք կանցնեն կարճ ֆիզիկական և հոգեբանական ստուգում:

Բանակը հոգեբաններ և հոգեկան առողջության մասնագետներ է պատրաստել՝ ընդունելու պատանդներին, որոնցից շատերը, ինչպես ենթադրվում է, երեխաներ են: Մասնագետները նրանց կբացատրեն, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ ճիշտ ժամանակը լինի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական