Միջազգային

Թուրքիան մինչև նոյեմբերի 28-29-ը չի վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Թուրքիան մինչև նոյեմբերի 28-29-ը չի վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են, որ չեն կարողանա վավերացնել Շվեդիայի անդամակցության դիմումը՝ մինչև դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է վերսկսել վավերացման քննարկումները նոյեմբերի 28-ին կամ 29-ին։ ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում Շվեդիան արդեն կկարողանա դառնալ դաշինքի անդամ, և կկազմակերպվի համապատասխան արարողություն․ նշում է Reuters-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական