Միջազգային

Օկուպացված Զապորոժիեում դրոնի հարվածից ռուս լրագրող է զոհվել

Օկուպացված Զապորոժիեում դրոնի հարվածից ռուս լրագրող է զոհվել

Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը (ВГТРК) և «Россия-24» հեռուստաալիքի խմբագրությունը հայտնել է իրենց թղթակից Բորիս Մաքսուդովի մահվան մասին։ Ավելի վաղ հայտնել էին, որ Զապորոժիեում ուկրաինական անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով զոհվել է «Россия-24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը։ 

Լրագրողը բազմիցս հայտնվում էր թեժ կետերում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նա Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի մարզում է եղել՝ լուսաբանելով իրավիճակն առաջնագծում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական