Միջազգային

Մինսկում սկսվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստը

Մինսկում սկսվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստը

Մինսկում հանդիպել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները։ Գագաթնաժողովը սկսվել է Անկախության պալատի ճեմասրահում լուսանկարահանման արարողությամբ և կշարունակվի սահմանափակ և ընդլայնված կազմով հանդիպումներով։

Կազմակերպության վեց անդամ երկրից հինգի ղեկավարները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) հավաքվել են ՀԱՊԿ խորհրդի նիստին։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում գագաթնաժողովին։

Բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊԿ նախագահող երկրի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական