Մոսադին հանձնարարվել է գործել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ․ չորեքշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ պաշտպանելով պատանդների մասնակի գործարքը, որը ներառում է Գազայի պատերազմում 4-9 օր դադար:
«Դա դժվար որոշում էր, բայց ճիշտ», - ասել է Նեթանյահուն: «Ես Մոսադին հրահանգել եմ գործել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ, որտեղ էլ որ նրանք լինեն», - ասել է Նեթանյահուն՝ ակնարկելով, որ Իսրայելը կարող է թիրախավորել նրանց Գազայի հատվածից դուրս, այդ թվում՝ Կատարում: