Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ երկրի չորս շրջաններում խուզարկություններ են իրականացվել ՀԱՄԱՍ-ի և մեկ այլ պաղեստինյան ահաբեկչական կազմակերպությանը պատկանող տներում:
«Մենք գործողություններ ենք իրականացնում արմատական իսլամիստների դեմ։ Արգելելով ՀԱՄԱՍ–ն ու Սամիդունին Գերմանիայում՝ մենք հստակ ազդանշան ենք ուղարկել, որ չենք հանդուրժի որևէ աջակցություն Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի բարբարոսական ահաբեկչությանը»,- ասվում է հայտարարության մեջ։