Միջազգային

«Իրավիճակը ճակատում բարդ, բայց վերահսկելի է». Զալուժնի

«Իրավիճակը ճակատում բարդ, բայց վերահսկելի է». Զալուժնի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ Կիևի համար մարտական ​​շփման գծում իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի։ 

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարն առաջին անգամ մասնակցել է Կիևին հատկացվող ռազմական օգնության կոնտակտային խմբի հանդիպմանը (այսպես կոչված՝ «Ռամշտեյնի ձևաչափ»)․ 

«Մեր գործընկերներին մանրամասն տեղեկացրել եմ մարտադաշտում տիրող իրավիճակի մասին, նշել եմ, որ իրավիճակը ճակատում բարդ է, բայց վերահսկելի»,- գրել է նա իր Telegram ալիքում։ 

Զալուժնին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են պաշտպանական և հարձակողական գործողություններ իրականացնել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական