Միջազգային

«Հուսով ենք՝ Հայաստանի չի փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը». Պեսկով

«Հուսով ենք՝ Հայաստանի չի փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը». Պեսկով

«Ռուսաստանն ափսոսում է ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայության համար և հույս ունի, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը»․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս կապակցությամբ մենք կարող ենք ափսոսանք հայտնել, բայց ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պեսկովը նշել է, որ գագաթնաժողովի օրակարգում է եղել «հայկական գործոնը» և այդ հարցի շուրջ մտքերի փոխանակումը․ «Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը։ Հուսով ենք՝ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Նա մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Կշարունակենք խոսել նրանց հետ»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական