Կատարի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների վերաբերյալ բանակցությունները դրական առաջընթաց են ունենում, և առաջիկա ժամերին հայտարարություն կարվի հրադադարի մեկնարկի ճշգրիտ ժամանակի վերաբերյալ:
Կատարի, Իսրայելի և Համասի պաշտոնյաները երեկ առանձին հայտարարեցին, որ գործարքը կգործի այսօր առավոտյան ժ․ 10:00-ին, սակայն Իսրայելը ավելի ուշ հայտարարեց, որ դա տեղի չի ունենա ուրբաթ առավոտից շուտ՝ ակնհայտ նյութատեխնիկական ուշացումների պատճառով: Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին հայտարարության մեջ ասում է, որ Կատարն աշխատում է երկու պատերազմող կողմերի հետ՝ ապահովելու հրադադարի արագ սկիզբը։