Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ Գազայի ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ ժամանակավոր զինադադարի համաձայնագրով պատանդների ազատ արձակումը տեղի չի ունենա մինչև ուրբաթ օրը․ «Մեր գերիների ազատ արձակման շուրջ բանակցությունները առաջընթաց են ապրում և շարունակվում են», - ասել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին։
«Ազատ արձակման մեկնարկը ընթանալու է կողմերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ ուրբաթ օրվանից ոչ շուտ»,- ասել է Հանեգբին։