Միջազգային

«Հայաստանը փորձում է փոխել արտաքին քաղաքական կողմորոշումը». Զախարովա

«Հայաստանը փորձում է փոխել արտաքին քաղաքական կողմորոշումը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ վերջերս տված հարցազրույցը, խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության մասին։ 

«Ես չեմ կարող չմեկնաբանել առանց վեկտորի փոխոխության Հայաստանի քաղաքական գծի դիվերսիֆիկացման մասին այդ հատվածները։ Ես կուզեի սա ինչ-որ կերպ հասկանալ՝ ոչ միայն հայտարարություններ լսելու և կարդալու տեսքով, այլև այն, թե ինչպես է դա ընդհանրապես ընկալվում գործնականում։ Իմ կարծիքով՝ սա իրական մտադրությունները թաքցնելու բացահայտ փորձ է։ Հասկանալի է, որ խոսքը արտաքին հարաբերություններում երկրի կողմնորոշման արմատական ​​փոփոխության մասին է։ Սա արվում է շատ հստակ՝ Արևմուտքի առաջարկով կամ հուշումով։

Մյուս կողմից, նրանք ամեն կերպ փորձում են քողարկել դա՝ հավատալով, որ այդպիսով կարող են պահպանել օգնության նույն մակարդակը և ինչ-որ առանձնահատուկ հարաբերություններ։ Այս ամենն այնքան տեսանելի ու պարզ է, որ պարզապես անհնար է դա թաքցնել նման խոսքերի ու ձևակերպումների հետևում»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական