«Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման գոտու վերածելու՝ Ֆրանսիայի և արևմտյան այլ միջնորդների փորձերն արդարացիորեն բացասական արձագանք են առաջացնում տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից»․ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ամենևին զարմացած չենք Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի գործողություններին նման կոշտ գնահատականից։ Կարծում եմ, որ և՛ Բաքվում, և՛ մի շարք այլ վայրերում նրանք բավականին հոգնել են Փարիզի միջամտություններից, որն անհաջող կերպով փորձում է վերականգնել իր քաղաքական հեղինակությունը Հարավային Կովկասում, ինչը խարխլված է աշխարհի երկրներում», - նշել է Զախարովան։