Միջազգային

«Ի տարբերություն ԵՄ դիտորդների՝ ՀԱՊԿ առաքելությունը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը». Զախարովա

«Ի տարբերություն ԵՄ դիտորդների՝ ՀԱՊԿ առաքելությունը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի տարբեր պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ ֆորմատով նիստերին չմասնակցելուն։ Նա նշել է, որ Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»․

«Չենք կարծում, թե հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից է դա բխում և կնպաստի մեր բարեկամ երկրի անվտանգությանն ու կայունությանը։ Միաժամանակ, որքան հասկանում ենք, հայ գործընկերները հակված չեն արգելափակել կազմակերպության կառույցների աշխատանքները և խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։ 

Փաստացի, այն դռները բաց է թողնում Երևանի համար և հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին։ Հույս ունենք, որ հայ դաշնակիցները վաղ ապագայում կօգտվեն այդ հնարավորությունից։ ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության ուղարկումը հայ-ադրբեջանական սահման՝ ծանրակշիռ հանգամանք կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը ցուցաբերում է իր ամբողջական անարդյունավետությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական