Ուկրաինայի Ռադան հիմք է ընդունել Ուկրաինայում անգլերենի գործածման մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 278 պատգամավոր։ Հանձնաժողովի որոշմամբ արգելվել է կինոթատրոններում անգլալեզու ֆիլմերը բնօրինակ լեզվով ու ուկրաիներեն ենթագրերով ցուցադրել։
Այսպիսով, նախագիծը նախատեսում է.
Անգլերենին, որպես երկրում միջազգային հաղորդակցության լեզուներից մեկին, պաշտոնական կարգավիճակի տրամադրում։
Պաշտոնների կատեգորիայի որոշում, որոնց համար թեկնածուներից կպահանջվի անգլերենի իմացություն։
Անգլերենի օգտագործման առանձնահատկությունների ստանդարտացում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, շտապ օգնության ստորաբաժանումների աշխատանքում, պետական սահմանը հատելիս, կրթության, տրանսպորտի և առողջապահության ոլորտներում։