Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն օրենք են ընդունել չորրորդ արձանագրության վավերացման մասին, ըստ որի՝ փոփոխություններ են կատարվում ՀԱՊԿ կանոնադրության մեջ։
Առաջին լրացումն ընդլայնում է ՀԱՊԿ անդամ երկրների գործունեությունը՝ կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության առումով։ Երկրորդ լրացումն ունի ընթացակարգային բնույթ և նախատեսում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում՝ ասոցիացիայի արտգործնախարարների խորհրդի առաջարկին համապատասխան։