Միջազգային

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը քառօրյա զինադադար են կնքել

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը քառօրյա զինադադար են կնքել

Կատարը հաստատել է Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​«ՀԱՄԱՍ» խմբավորման միջև ռազմական գործողությունների քառօրյա հումանիտար դադարի մասին համաձայնագիրը։ Հաղորդագրությունը հրապարակել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում։

«Կատարը հայտարարում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության, ԱՄՆ-ի, Իսրայելի և Համասի հետ համատեղ միջնորդական ջանքերի հաջողության մասին, որոնք հանգեցրել են հումանիտար դադարի մասին համաձայնության»։ Համաձայնագրի արդյունքում նախատեսված է նաև գերիների և պահվող անձանց փոխանակում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական