ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ ամերիկացիները կլինեն այն 50 պատանդների թվում, որոնց Իսրայելի հետ զինադադարի պայմանավորվածությունների իրականացման առաջին փուլում ազատ կարձակի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը․
«Այսօրվա որոշումը անխոնջ դիվանագիտության և ամբողջ ԱՄՆ կառավարության ջանքերի արդյունքն է: Թեև գործարքը նշանակալի առաջընթաց է արձանագրում, մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը պատանդներ է պահում Գազայում»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: