Միջազգային

«Իսրայելի հարձակումները հասել են «ցեղասպանության» մակարդակի»․ Էրդողան

«Իսրայելի հարձակումները հասել են «ցեղասպանության» մակարդակի»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Էլ Ռիադում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտահերթ գագաթնաժողովի շրջանակներում։

Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ առաջնորդները քննարկել են Գազայի վրա Իսրայելի հարձակումները և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ հրադադար ապահովելու համար։ Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իսրայելի հարձակումները հասել են «ցեղասպանության» մակարդակի։

Թուրք առաջնորդն ասել է, որ իսլամական աշխարհը պետք է համատեղ ջանքեր գործադրի բռնությանը վերջ դնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել պաղեստինցիներին և ջանքեր է գործադրում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական