ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ Գազայի հատվածում յուրաքանչյուր 10 րոպեում 1 երեխա է մահանում:
«Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 10.800 մարդ: Նրանց գրեթե 70 տոկոսը կանայք և երեխաներ են ։ «Գազայի հատվածում միջին հաշվով յուրաքանչյուր 10 րոպեում մեկ երեխա է մահանում», - հայտարարել է Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: