Գազայի հատվածից այսօր տարհանվելու են Ռուսաստանի առաջին 85 քաղաքացին, ՌԻԱ Նովոստիին հաստատել է իսրայելա-եգիպտական Ռաֆահ անցակետի ներկայացուցիչը։
«Ուրբաթ օրը Գազայից Ռաֆահ անցակետով տարհանվելու է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող 594 մարդ, որոնցից 85-ը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն»,- ասել է գործակալության աղբյուրը։