Միջազգային

«Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը մոտ է»․ Թրամփ

«Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը մոտ է»․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատմության մեջ ավելի քան երբևէ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը, քանի որ երկիրը ղեկավարում են ոչ կոմպետենտ մարդիկ։

«Մենք մոտ ենք երկիր չունենալուն: Մենք նաև մոտ ենք երրորդ համաշխարհային պատերազմին: Ես երբեք չէի կարող պատկերացնել կամ մտածել այս մասին, բայց մենք շատ մոտ ենք»,- ասել է Թրամփը Ֆլորիդայում ելույթի ժամանակ:

Նա պարզաբանել է, որ կանխատեսում չի անում, սակայն Ջո Բայդենի վիճակը և ամերիկյան միջուկային զենքի տնօրինման փաստն իրեն անհանգստացնում են։ 

«Գլխավոր խնդիրն ԱՄՆ-ն ​​անվտանգ պահելն է։ Չորս տարի Թրամփի վարչակազմի օրոք ես ԱՄՆ-ն ​​անվտանգ էի պահում։ Ես ապահովեցի Իսրայելի անվտանգությունը։ Պահպանեցի Ուկրաինան։ Ես պահպանեցի աշխարհը։ Եթե ես լինեի, իմ ժամանակ նման բաներ տեղի չէին ունենա»,- հավելել է նախկին նախագահը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական