Միջազգային

«Արևմուտքը «սիրաշահում է» Հայաստանին և ցանկանում է բարեկամանալ նրա հետ ընդդեմ Ռուսաստանի»․ Լավրով

«Արևմուտքը «սիրաշահում է» Հայաստանին և ցանկանում է բարեկամանալ նրա հետ ընդդեմ Ռուսաստանի»․ Լավրով

Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են բարեկամանալ նրա հետ ընդդեմ Ռուսաստանի, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ուղին։

«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք երբեք որևէ մեկի հետ չենք ընկերանում մյուսին դեմ գնալու համար»,- հավելել է Լավրովը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական