Միջազգային

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող Իրանի օբյեկտներին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող Իրանի օբյեկտներին

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն հարվածել է Սիրիայի արևելյան Դեյր Զոր շրջանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների կողմից օգտագործվող օբյեկտին՝ ի պատասխան Սիրիայում և Իրաքում ամերիկյան ուժերի դեմ վերջերս կրկնվող հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ հարվածը հասցվել է ամերիկյան երկու F-15 ինքնաթիռների կողմից․ թիրախավորել է զենքի պահեստը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական