«Մոսկվան և Աստանան կառուցողաբար համագործակցում են միջազգային ասոցիացիաներում, և հիմնարար հարցերի նկատմամբ նրանց մոտեցումները նման են»․ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը։
Պուտինը նշել է, որ 2024թ․ Մոսկվան և Աստանան նույնպես պետք է նախագահներ լինեն առանցքային բազմակողմ ձևաչափերում․ Ռուսաստանը՝ ԲՐԻԿՍ-ում և ԱՊՀ-ում, իսկ Ղազախստանը՝ ՀԱՊԿ-ում։ «Իհարկե, մենք կաջակցենք միմյանց»,- վստահեցրել է նա։