ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալությունը և Ղազախստանի ազգային միջուկային կենտրոնը հուշագիր են ստորագրել՝ առաջիկայում «Սեմիպալատինսկի» նախկին զորավարժարանի միջուկային և ռադիոակտիվ թափոնների տարածման «շարունակական ռիսկերը» համատեղ լուծելու համար։ Այս մասին հայտնում է Ղազախստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Սեմիպալատինսկի» զորավարժարանը աշխարհի ամենամեծ միջուկային փորձարկման վայրն է, փակվել է 1991 թվականի օգոստոսի 29-ին։ 1949–1989թթ․ դրա վրա իրականացվել է 458 մթնոլորտային և ստորգետնյա պայթյուն։ Փորձարկումներից տուժած տարածքը գերազանցում է 30 հեկտարը։