Միջազգային

Պենտագոնի ղեկավարը այցելել է Հնդկաստան

Պենտագոնի ղեկավարը այցելել է Հնդկաստան

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկօրյա այցով ժամանել է Դելի՝ մասնակցելու 2+2 ձևաչափով Հնդկաստան-ԱՄՆ հինգերորդ նախարարական երկխոսությանը (երկու երկրների արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները): «ANI» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նրան դիմավորել է իր հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհը։

Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սուբրահմանյամ Ջայշանքարը և Ռաջնաթ Սինգհը ուրբաթ օրը հանդիպում կունենան Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական