Միջազգային

Եկող տարի Թուրքիայում քննարկվելու է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը. Զախարովա

Եկող տարի Թուրքիայում քննարկվելու է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և Հայաստանի ԱԱԾ-ում այդ նախագծի պահպանության համար ստեղծված ստորաբաժանման հարցին։ 

Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Սպասում ենք որ հաջորդ տարի Թուրքիայում անցկացվելիք 3+3 ձևաչափի տարածաշրջանային հանդիպմանը կքննարկվի նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Վստահ ենք, որ այդ ձևաչափում պաշտոնական Երևանի կառուցողական առաջարկները պահանջված կլինեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական