Միջազգային

Ռայիսին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Ռայիսին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Ուզբեկստանում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Ռայիսին ընդգծել է Իրանի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Ըստ ԻԻՀ նախագահի` երկու երկրները զարգացնում են փոխադարձ կապերը, ի հեճուկս «թշնամիների և նրանց ձախողված դավադրությունների»։

«Իրան-Ադրբեջան հարաբերությունները դուրս են քաղաքական և բարիդրացիական կապերից, հիմնված են խորը և անքակտելի կապերի վրա։ Երկու երկրների պաշտոնյաները նույնպես հաստատակամ են տարբեր ոլորտներում այդ հարաբերությունների հետագա ընդլայնման հարցում»,- հավելել է նա։

Ալիևն ասել է, որ առանցքային նշանակություն ունի, որ երկու երկրների պաշտոնյաները վճռական են խորացնելու երկկողմ կապերը՝ հավելելով, որ Թեհրան-Բաքու հարաբերություններում խնդիրներ ստեղծելու որոշ երկրների փորձերը ձախողվել են։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական