Միջազգային

Սաուդյան Արաբիայում Արաբական երկրների լիգայի արտահերթ նիստ կանցկացվի

Սաուդյան Արաբիայում Արաբական երկրների լիգայի արտահերթ նիստ կանցկացվի

Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի արտակարգ նիստ։ Այս մասին հայտնում է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Հոկտեմբերի 31-ին կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին ասել էր, որ նոյեմբերի 11-ին Էր-Ռիադում տեղի կունենա Արաբական լիգայի խորհրդի՝ ամենաբարձր մակարդակով արտակարգ նիստ։ Հոկտեմբերի 28-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը արաբ առաջնորդներին խնդրել է շտապ գագաթնաժողով գումարել՝ «դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական