Գերմանական պաշտպանական արտահանման թույլտվությունները դեպի Իսրայել անցյալ տարվա համեմատ այս տարի աճել են գրեթե տասնապատիկ, և Բեռլինը Իսրայելի վրա «Համաս»–ի հարձակումից հետո թույլտվության հարցումները դիտարկում է որպես առաջնահերթություն:
Նոյեմբերի 2-ի դրությամբ Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելին մոտ 303 միլիոն եվրոյի (323 միլիոն դոլար) պաշտպանական տեխնիկայի արտահանմանը։ Համեմատության համար՝ ողջ 2022թ․ հաստատվել էր 32 միլիոն եվրոյի պաշտպանական զենքի մատակարարում։