Միջազգային

ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ հաստատել Բայդենի և Ցզինպինի հանդիպումը

ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ հաստատել Բայդենի և Ցզինպինի հանդիպումը

Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ վերջնականապես հաստատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։

«Ես այստեղ և հիմա հաստատելու ոչինչ չունեմ»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սան Ֆրանցիսկոյում կկայանա ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը:

Ժան Պիեռը հավելել է, որ Սպիտակ տունն ակնկալում է մոտ օրերս այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն տրամադրել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական