Միջազգային

«Ադրբեջանա-հայկական սահմանային իրավիճակը մեր վերահսկողության տակ է». Ալիև

«Ադրբեջանա-հայկական սահմանային իրավիճակը մեր վերահսկողության տակ է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտի ռազմական շքերթի ժամանակ և անդրադարձել Հայաստանին, 44-օրյա պատերազմին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք գիտեինք, որ ռևանշիստական ​​ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնելու։ Գիտեինք, որ Հայաստանի թիկունքում կանգնած արտաքին ուժերը, նրանց դրդելով մեր դեմ, կրկին սադրիչ ազդանշաններ կուղարկեն։ Ուստի մեզ անհրաժեշտ էր պաշտպանել մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողության արդյունքում այսօր ադրբեջանա-հայկական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»։

Ըստ նրա՝ ադրբեջանական ԶՈւ-ն աստիճանաբար բարելավել է իր դիրքերը սահմանին և մի շարք միջոցառումների արդյունքում ստացել ամենաշահավետ դիրքերը։ Ալիևը հայտարարել է, որ այդ գործողությունները արվել են անմիջապես 2020թ. պատերազմից հետո՝ Ղարաբաղում գրավելով բոլոր կարևոր կետերը, ինչպես նաև միաժամանակ վերահսկողություն հաստատելով ադրբեջանա-հայկական սահմանին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական