ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին․ «Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել», - հայտարարել է Պատրուշևը։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։