Միջազգային

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերի իրականացումը

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերի իրականացումը

Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է Իսրայելի հետ էներգետիկ ոլորտում նախագծերի դադարեցման մասին։

«Նման պայմաններում Իսրայելի հետ նախագծեր իրականացնելու մասին խոսելը տեղին չի լինի: Միակ բանը, ինչի մասին կարող ենք խոսել, Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումն է»,- ասել է թուրք նախարարը A Para հեռուստաալիքի եթերում:

Բայրաքթարը նոյեմբերին ծրագրում էր մեկնել Իսրայել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական