Եվրահանձնաժողովը երեքշաբթի կհաստատի ԵՄ երկրներին ուղղված հանձնարարականի տեքստը՝ Կիևի հետ պաշտոնական բանակցություններ սկսել միությանը Ուկրաինայի անդամակցելու պայմանների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ԵՄ գործադիր մարմնի ներկայացուցիչները կհանդիպեն երեքշաբթի երեկոյան՝ վերջնականացնելու որոշման տեքստն ու առաջարկելու պաշտոնապես սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ։ Միևնույն ժամանակ, սպասվում է «դրական ելք» Կիևի համար, բայց մի շարք պայմաններով։