Միջազգային

Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին. Փարիզի քաղաքապետ

Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին. Փարիզի քաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Էնն Իդալգոն X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանին և Ղարաբաղին։

Իդալգոն, մասնավորապես, գրել է. «Հայաստանում շարունակվում է ողբերգությունը։ Ադրբեջանը հանցավոր է Արցախի նախկին պաշտոնյաների կամայական կալանավորման և այդ տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Երեկ ես կարողացա դա քննարկել Լուիս Մորենո Օկամպոյի՝ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման ու ցեղասպանության գործընթացի վերաբերյալ զեկույցի հեղինակի հետ։

Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, Ադրբեջանի կողմից արտաքսված 100.000 փախստականի և քաղբանտարկյալների հետ են։ Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, Արցախի հայության ներկայացուցիչներին կհանձնեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն։

Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական