Միջազգային

Պաղեստինում զոհերի թիվը հասել է 10.000-ի

Պաղեստինում զոհերի թիվը հասել է 10.000-ի

Իսրայելի մեկամսյա օպերացիայի արդյունքում ավելի քան 10,000 մարդ է զոհվել Գազայում․ հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով «ՀԱՄԱՍ»-ի վերահսկողության տակ գտնվող անկլավի աղբյուրները:

Իսրայելը պատերազմ հայտարարեց ՀԱՄԱՍ-ին, երբ հոկտեմբերի 7-ին իսլամիստական զինյալ խմբավորումը դաժան հարձակում գործեց՝ Իսրայելում սպանելով 1400 և առևանգելով ավելի քան 240 մարդու: Իսրայելը պատասխան հարված հասցրեց՝ օդային և ցամաքային հարձակում սկսելով Գազայի վրա և խոստանալով վերացնել զինյալ խմբավորումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական