ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում խոստացել է, որ Իսրայելը կշարունակի ստանալ անհրաժեշտ միջոցները պաղեստինյան Համաս շարժման դեմ պայքարելու համար, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Նախագահն այսօր Նեթանյահուի հետ զրույցում հասկացրել է՝ մենք կշարունակենք ապահովել, որ Իսրայելն ունենա անհրաժեշտ գործիքներ և միջոցներ»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով Համասի դեմ Իսրայելի շարունակական պայքարի մասին հարցին:
Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ն մտադիր է «շարունակել օգնություն ցուցաբերել» Իսրայելին։