Մոլդովայում իշխող «Գործողության և համերաշխության» կուսակցությունը պարտվում է երկրի ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուները պարտվում են 36 քաղաքից 30-ի քաղաքապետի պայքարում։ Կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, մեծամասնություն չի ստանա ոչ մի համայնքային խորհրդում։
ԿԸՀ-ի տվյալները հիմնված են ձայների 90%–ի հաշվարկի արդյունքների վրա․ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշում է գործակալությունը, քաղաքների մեծ մասում առաջնորդները նախկին նախագահ Իգոր Դոդոնի սոցիալիստների կուսակցության, «Մեր կուսակցության» և այլ ընդդիմադիր միավորումների թեկնածուներն են։