Գերմանիայում գազապահեստարանների լիցքավորման մակարդակը հասել է 100%–ի։ Գազի ենթակառուցվածքների օպերատորների եվրոպական ասոցիացիայի՝ GIE-ի կողմից նոյեմբերի 5-ի երեկոյան հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ երկրի գազապահեստարանները լցված են 100,03%–ով։
Գերմանական կառավարությունն ակնկալում է, որ այս ծավալը միջին ջերմաստիճաններով համապատասխանում է ձմռան երկու-երեք ամսվա սպառմանը։