Միջազգային

Իսրայելը հայտարարել է Գազայի ամբողջական շրջափակման մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի ամբողջական շրջափակման մասին

Իսրայելի պաշտպանության բանակն ամբողջությամբ շրջափակել է Գազա քաղաքը և դուրս է եկել դեպի ծով՝ փաստացիորեն բաժանելով անկլավը հյուսիսի և հարավի, ճեպազրույցում ասել է բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։

«Այսօր Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը շրջապատել են Գազա քաղաքը: Շարունակվում է շահագործվել այն միջանցքը, որով անկլավի և Գազայի հյուսիսի բնակիչները կարող են շարժվել դեպի հարավ»,- ասել է նա։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ հյուսիսից առաջ է անցել Գազայի հատվածի խորքերը և դիրքեր է գրավել ափի երկայնքով: Նշվում է, որ մարտերի ընթացքում ՀԱՄԱՍ-ին պատկանող ավելի քան 1,6 հազար օբյեկտ է խոցվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական