Միջազգային

«ՑԱԽԱԼ»–ը ծրագրում է 4 ժամվա ընթացքում ավարտել գազայի շրջափակումն ու ռազմական գործողություններ սկսել

«ՑԱԽԱԼ»–ը ծրագրում է 4 ժամվա ընթացքում ավարտել գազայի շրջափակումն ու ռազմական գործողություններ սկսել

Իսրայելի պաշտպանության բանակը ծրագրում է 48 ժամվա ընթացքում ավարտել Գազայի շրջափակումը և ռազմական գործողություններ սկսել քաղաքի սահմաններում, հաղորդում է իսրայելական Haaretz լրատվամիջոցը։

Նշվում է, որ «գործողության նպատակը կլինի հասնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին, որոնք դուրս են մղվել քաղաք, և ոչնչացնել թունելներն ու ՀԱՄԱՍ-ի ռազմական ու քաղաքացիական հաստատությունները»:

Նաև ըստ լրատվամիջոցի, ՑԱԽԱԼ-ը հնարավոր է համարում հասնել ՀԱՄԱՍ-ի ոչնչացման կառավարության նպատակին, «Սակայն դրա համար երկար ժամանակ կպահանջվի՝ մի քանի ամսից մինչև մեկ տարի կամ նույնիսկ ավելին: Շրջանը ահաբեկիչներից մաքրելու համար անհրաժեշտ է գործել ուշադիր և համեմատաբար դանդաղ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական