Իսրայելը պատմության մեջ առաջինն է, ով տիեզերքում բալիստիկ հրթիռ է խոցել, հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով՝ բալիստիկ հրթիռն արձակվել է Եմենից և մոտ 1000 մղոն թռել է Արաբական թերակղզու վրայով՝ դեպի իսրայելական Էյլաթ նավահանգստային քաղաքում գտնվող իր թիրախը:
Իսրայելի ռազմաօդային ուժերը կարողացել են հաջողությամբ խոցել հրթիռը Երկրի մթնոլորտից դուրս՝ օգտագործելով Arrow 2 հակահրթիռային պաշտպանության համակարգը: